211652_close_icon
views-count13418 դիտում article-date 14:56 19-01-2021

ՌԴ քննչական կոմիտեն պարզել է՝ ովքեր են սպանել «օրենքով գող» Յապոնչիկին

«Օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանությանը ներգրավված երկու անձինք, որոնց ինքնությունը պարզվել է, հեռակա կարգով ձերբակալվել են դատարանի կողմից: Ինչպես հայտնում է [url=https://tass.ru/proisshestviya/10492601?fbclid=IwAR3LDMhgqxkehyiKUaOIgbUqpt_jNFY12ihHcdN-obK3j_AqXhqSlOZ8aVY]«ТАСС»[/url]-ը, այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: «Ռուսաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության քրեական հետաքննության հետ համագործակցության միջոցով, պարզել են Վյաչեսլավ Իվանկովի, ավելի հայտնի՝ որպես օրենքով գող Յապոնչիկ, սպանության հեղինակներին: Նրանք են Աբխազիայի Հանրապետության և ՌԴ երկքաղաքացիներ Աստամուռ Բուտբան և Նուգզառ Պապավան», - ասված է հաղորդագրության մեջ: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ սպանությունից հետո Բուտբան և Պապավան Ռուսաստանից մեկնել են Աբխազիա: Նրանց հեռակա մեղադրանք է առաջադրվել՝ կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու և ապօրինի զենք պահելու համար, նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: «Քննիչի միջնորդության հիման վրա Բուտբան և Պապավան հեռակա կարգով ձերբակալվել են դատարանի կողմից: Ներկայում իրավասու մարմինների օժանդակությամբ մշակվում է նրանց՝ Ռուսաստանի Դաշնությանն արտահանձնման հարցը», - հստակեցրել են գերատեսչությունից: Հետաքննության տվյալների համաձայն, հենց Բուտբան է 2009-ի հուլիսին բեռնատարի հետնամասից, դիպուկահար հրացան օգտագործելով, կրակել Իվանկովի վրա, որն այդ պահին դուրս էր գալիս մոսկովյան ռեստորանից: Այդ ժամանակ Պապավան գողացված մեքենայով ևս դեպքի վայրում է եղել: «Նա թաքցրել է մարդասպանի նահանջը և ցանկացած պահի պատրաստ է եղել Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ սկսել նրան հետապնդողների ուղղությամբ», - բացատրել են ՔԿ-ից: Հիշեցնենք՝ Իվանկովը սպանվել է 2009 թվականի հուլիսի 28-ի երեկոյան: Սպանության հիմնական դրդապատճառը, ըստ քննչական կոմիտեի, հանցագործության կազմակերպիչ, օրենքով գող Իլյա Սիմոնիայի (Մախո) անձնական հակակրանքն էր նրա նկատմամբ: Վերջիններիս միջև կոնֆլիկտը սկսվել էր դեռ 80-ականներին, երբ նրանք պատիժ էին կրում Իրկուտսկի շրջանի գաղութում:

Նմանատիպ նյութեր