211652_close_icon
views-count1888 դիտում article-date 13:31 19-01-2021

COVID-19-ի առաջին հիվանդը, որը կարող էր վարակի տարածման մասին կարևոր տեղեկություներ հաղորդել, արդեն 1 տարի է՝ անհետացել է

Չինաստանի Ուհան քաղաքից ականավոր գիտնական Խուան Յանլինը, որը, շատերի կարծիքով, աշխարհում COVID-19-ի առաջին հիվանդն է, արդեն մեկ տարի է՝ անհետացել է, գրում է [url=https://www.jpost.com/international/first-covid-patient-still-missing-may-hold-answers-to-source-of-outbreak-655902?fbclid=IwAR2dopvhEuQNhLjCWNtyY7Z_tsWq3-qLDhxl6tI46dPXTw0JN6uiKnblB2s]Jerusalem Post[/url]-ը։ Ըստ տարբեր հաղորդագրությունների՝ նա աշխարհում առաջին մարդն է եղել, որը 2019-ի վերջին կորոնավիրուսի ախտանշաններ է ունեցել։ Վարակաբանի անհետացման պատճառների մասին բազմաթիվ վարկածներ են ի հայտ եկել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հետազոտական կենտրոնը, որտեղ նա աշխատել է, կապված է համաճարակի բռնկման հետ, քանի որ փորձի ժամանակ վիրուսը կարող էր տարածվել լաբորատորիայից։ Այնուամենայնիվ, Չինաստանի կառավարությունը արագ է գործել՝ վերացնելով բոլոր վկայությունները, որոնք կարող էին առնչվել այս վարկածի կամ գիտնականի անձի հետ։ Իսկ վարակաբանության հետազոտական կենտրոնը, որտեղ նա աշխատում էր, հերքել է, որ Խուան Յանլինը COVID-19-ով առաջին հիվանդն է եղել։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Չինաստանի կառավարությունը գիտնականին կա՛մ սպանել է, կա՛մ էլ գերության մեջ է պահում, որպեսզի թաքցնի այն փաստը, որ համաճարակի տարածման համար մեղավոր է հենց վարակաբանության հետազոտական կենտրոնը։ Վերջին մի քանի օրերին Չինաստանի վրա ուժեղացել է գիտնականի գտնվելու վայրի և կորոնավիրուսի սկզբնաղբյուրի բացահայտման վերաբերյալ միջազգային ճնշումը։

Նմանատիպ նյութեր