211652_close_icon
views-count5793 դիտում article-date 13:22 19-01-2021

Բայդենն իր թիմում ևս մեկ հայ է ներառել. Ջեֆ Մարությանը կզբաղեցնի ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի պաշտոնը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր աշխատակազմում է ներառել ևս մեկ հայի: Մասնավորապես, Ջեֆ Մարությանը նշանակվել է Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնականի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք Զարթոնք Մեդիայի ինստագրամյան [url=https://www.instagram.com/p/CKKieq5HMYh/]էջից[/url]: Նշենք՝ Մարությանը ներկայումս Կոլումբիայի շրջանի տրանսպորտի դեպարտամենտի տնօրենն է, ինչպես նաև ԱՄՆ տրանսպորտային գործակալության հսկիչ խմբի անդամ է: Հիշեցնենք՝ 2017 թվականին Մարությանն աշխատել է Բարաք Օբամա-Բայդեն վարչակազմում՝ տրանսպորտի նախարարությունում զբաղեցնելով Սպիտակ տան համակարգողի, վարչական հարցերով քարտուղարի օգնականի, ինչպես նաև կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնները: 2012 թվականին Մարությանը Օբամայի և Բայդենի ընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցրել է դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ԼԳԲՏ հարցերով վարչության տնօրենի պաշտոնը: Մարությանը Նյու Ջերսիից է: Նա ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի ղեկավար:

Նմանատիպ նյութեր