211652_close_icon
views-count2310 դիտում article-date 13:00 19-01-2021

Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման նոր Էպիկենտրոն

Չինաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19 կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, որոնցից 106-ը գրանցվել է երկրի ներսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է [url=https://www.interfax.ru/world/745735]«Ինտերֆաքսը»[/url], հունվարի 19-ին հաղորդել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն: Կորոնավիրուսային վարակի հետ կապված հիվանդություններից մահվան դեպք չի գրանցվել: Հունվարի 17-ին հայտնաբերվել են 109 նոր վարակվածներ, երկրի ներսում՝ 93, մահվան դեպք չի եղել: Հունվարի 18-ին վարակման ներքին դեպքերի նոր էպիկենտրոն է դարձել Ցզիլինի հյուսիսարեւելյան նահանգը, որտեղ գրանցվել է վարակվածների թվի աճ: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 43 նոր հիվանդ այն դեպքում, երբ հունվարի 17-ին գրանցվել Է 30-ը: Ավելի վաղ առավել սուր իրադրություն է դիտվել երկրի Հեբեյի արեւելյան նահանգում: Վերջին օրվա ընթացքում Հեբեյում հայտնաբերվել է 35 նոր հիվանդացած (բոլորն էլ նահանգի վարչական կենտրոն Շիցզյաչժուան քաղաքում) այն դեպքում, երբ մեկ օր առաջ գրանցվել է վարակման 54 նոր դեպք, (52-ը՝ Շիցզյաչժուանում): Այն բանի առնչությամբ, որ Հեբեյի տարածքում է գտնվում Պեկինը, մայրաքաղաք մուտքի սահմանափակում է մտցվել նահանգի այն շրջանների բնակիչների համար, որտեղ ստեղծվել է համաճարակաբանական ոչ բարենպաստ իրադրություն: Անցած երկուշաբթի օրը վարակման 27 «ներքին» դեպքեր են հայտնաբերվել նաեւ Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյանի նահանգում, մեկը՝ Պեկինում: Ընդամենը Չինաստանում համավարակի սկսվելուց ի վեր Երեւանի ժամանակով հունվարի 17-ի ժամը 01:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 88 հազար 454 դեպք, մարացել է 4 հազար 635 մարդ, ապաքինվել է ավելի քան 82,4 հազարը։

Նմանատիպ նյութեր