211652_close_icon
views-count1359 դիտում article-date 09:50 19-01-2021

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 50 000 փախստական. ՌԴ ՊՆ

Նախօրեին Հայաստանից Արցախ է տեղափոխվել 175 փախստական․ ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339424@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, հաղորդում է գերատեսչությունը։ Նշվում է նաև, որ Արցախում իրականացվում է շուրջօրյա դիտարկում, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն իրականացվում է քսանյոթ դիտակետերում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր