211652_close_icon
views-count1222 դիտում article-date 09:19 19-01-2021

ԶԼՄ-ները բացահայտել են Թրամփի հրաժեշտի տեսաուղերձի մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից հեռանալուց առաջ երկուշաբթի հրաժեշտի տեսաուղերձ է ձայնագրել, որում պատմել է իշխանության չորս տարվա ընթացքում իր ձեռքբերումների մասին, հաղորդում է [url=https://edition.cnn.com/politics/live-news/biden-inauguration-dc-capitol-news-01-18-21/index.html]CNN[/url] հեռուստաալիքը։ Սպասվում է, որ տեսագրությունը կարող է հրապարակվել երեքշաբթի, սակայն ուղերձի թողարկման վերջնական ժամանակը դեռևս հայտնի չէ։ Նշվում է, որ իր ելույթում Թրամփը թվել է նախագահի պաշտոնում իր կարծիքով առավել էական ձեռքբերումները: Ըստ հաղորդման՝ ուղերձում նա նաև խոսել է նոր վարչակազմի մասին։ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, դրան նախապատրաստվելու և հունվարի 6-ին Կապիտոլիումի հարձակման կապակցությամբ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել: Թրամփը հրաժարվել է ներկա գտնվել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը։

Նմանատիպ նյութեր