211652_close_icon
views-count2089 դիտում article-date 23:42 18-01-2021

Վերսկսվել են Ուֆայից Երևան ուղիղ չվերթները

«Ազիմուտ» ավիաընկերությունը վերսկսել է Ուֆայից Երևան ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Ուֆայի միջազգային օդանավակայանի կայքը։ Նշվում է, որ Ուֆայից մեկնումները կատարվում են ժամը 09:35-ին, Երևանից ՝ տեղական ժամանակով 13:05-ին: Նոյեմբերին «Ազիմուտ»-ը վերսկսել է Դոնի Ռոստովից Երևան թռիչքները։ Փոխադրողը չվերթներ է իրականացնում շաբաթական երկու անգամ։

Նմանատիպ նյութեր