1327 դիտում
22:12 18-01-2021
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: «Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:
Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
12:29 17-09-2021
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի
517 դիտում
19:24 25-04-2024
Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի
3944 դիտում
22:16 10-09-2018
ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին
Այս բաժնից
739 դիտում
23:19 05-05-2024
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
697 դիտում
17:07 05-05-2024
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
643 դիտում
16:41 05-05-2024
Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել