Ճիվաղների ձեռքը հասավ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր թանգարանին. գողացել են արծաթափայլ եղևնիներ

Ճիվաղների ձեռքը հասավ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր թանգարանին.  գողացել են արծաթափայլ եղևնիներ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր,Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կատարած գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ թանգարանի աշխատակիցները նկատել են, որ հուշահամալիրի գլխավոր մուտքի աստիճանների կենտրոնական հատվածից հատման եղանակով գողացել են արծաթափայլ եղևնիներ:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությունում արդեն թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի կողմից գրություն է ուղարկվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք