211652_close_icon
views-count36037 դիտում article-date 18:45 18-01-2021

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Քարաղբյուր» կոչվող տարածքում այրված թփերի մոտ հայտնաբերվել է կնոջ դի

Երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արավուս գյուղի վարչական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը ահազանգել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Արավուս գյուղի «Քարաղբյուր» կոչվող տարածքում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 72-ամյա Նուրվարդ Ն.-ն դուրս է եկել տնից և չի վերադարձել, ինչն էլ անհանգստություն է առաջացրել հարազատների ու համագյուղացիների մոտ և նրանք սկսել են կատարել որոնողական աշխատանքներ: Արդյունքում նշված վայրում այրված թփերի մոտ հայտնաբերվել է մարմնի տարբեր հատվածներում տարբեր աստիճանի ջերմային այրվածքներով Նուրվարդ Ն.-ի դին: Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր