211652_close_icon
views-count1586 դիտում article-date 17:54 18-01-2021

«Ռեալը» վերջին երեք տարում տրանսֆերների վրա կորցրել է 400 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» վերջին երեք տարում տրանսֆերների վրա կորցրել է 400 միլիոն եվրո, հայտնում է As-ը: 2018 թվականի հունվարի տրանսֆերային պատուհանից սկսած, միայն դարպասապահ Տիբո Կուրտուային և պաշտպան Ֆերլան Մենդիի ձեռքբերումներն են համարվել հաջող և այդ խաղացողների արժեքը Transfermarkt-ում աճել է: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա գլխավոր անհաջողակներ են դարձել կիսապաշտպան Էդեն Ազարը և հարձակվող Լուկա Յովիչը: Մասնավորապես, Ազարի տրանսֆերային արժեքը 120 միլիոն եվրոյից նվազել է 50-ի: Ուշագրավ է, որ Յովիչը «Ռեալից» օրերս վերադարձավ «Այնտրահտ» և Բունդեսլիգայի 16-րդ տուրում՝ «Շալկեի» հետ առաջին խաղում, 2-րդ խաղակեսում խաղադաշտ մտնելով, անմիջապես դուբլի հեղինակ դարձավ և թիմին հաղթանակ բերեց՝ 3:1: Ընդ որում, այդ խաղում նա խփեց այնքան գոլ, որքան «Ռեալում»՝ վերջին 1,5 տարում:

Նմանատիպ նյութեր