211652_close_icon
views-count1226 դիտում article-date 17:13 18-01-2021

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20210118/posolstvo-1593521554.html?fbclid=IwAR1PVOLDXLjDwwBdhJ3uUdOirfHBTKTI1TwVg6Afowf8NTKUGLXqv_2eRm8]ria.ru[/url] գործակալությունը: Դիվանագիտական գերատեսչությունը կանչել է Նիդեռլանդների գործերով ժամանակավոր հավատարմատար Յոոստ Ռեյնտեսին և վճռական բողոք ներկայացրել երկու ռուս դիվանագետներին անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ: «Այս ոչ բարեկամական և սադրիչ քայլը, ինչպես նաև հակառուսական հիստերիայի նոր շրջափուլը, որը կազմակերպվել է Հաագայի կողմից իշխանամետ լրատվամիջոցների միջոցով, ցույց են տվել հոլանդական իշխանական շրջանակներում ողջամտության բացակայությունն ու ռուս-հոլանդական հարաբերություններում իրական խնդիրների անհասկացողությունը, դրանց հետագա խաթարմանը նպաստելու կանխամտածված միտումը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում: Այսպիսով, Մոսկվան, առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, որոշել է արտաքսել Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի: Նրանք ստիպված կլինեն լքել Ռուսաստանը 2 շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերի սկզբին Նիդեռլանդների իշխանությունները 2 ռուս դիվանագետի մեղադրել էին լրտեսության համար և նրանց անցանկալի անձ էին հայտարարել: Նիդեռլանդներում պնդում էին, որ ռուսների դիվանագիտական կարգավիճակը քողարկում էր, իրականում նրանք արտաքին հետախուզական ծառայության սպաներ էին: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են Ռուսաստանի դեսպանությունում, հոլանդական կողմը չի ներկայացրել որևէ ապացույց դիվանագետների անօրինական գործողությունների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր