211652_close_icon
views-count1307 դիտում article-date 17:00 18-01-2021

Չինաստանում ոսկու հանքում պայթյունից հետո 22 աշխատակից արդեն 1 շաբաթ գետնի տակ է մնացել

Չինաստանում ոսկու հանքի պայթյունից հետո 22 աշխատակից արդեն 1 շաբաթ է մնացել են գետնի տակ, հաղորդում է [url=https://www.insider.com/22-miners-trapped-underground-for-more-than-a-week-2021-1?fbclid=IwAR2sFe_E9Mh69uNyNkrJZ7jslGR9ztx4cKIc3fX5XToryrhtqD-qj_IITxo]Insider[/url]-ը։ Հանքի աշխատակիցներն արգելափակված են մնացել գետնի տակ հունվարի 10-ին Շանդուն արևելյան նահանգի Ցիսյա քաղաքի մոտ գտնվող ոսկու հանքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Վթարից հետո պարզ չէր՝ արդյոք աշխատակիցները ողջ են մնացել, սակայն անցած հանգստյան օրերին անձնակազմին որոնող փրկարարները հորատման խողովակի թակոցից հասկացել են, որ նրանք ողջ են։ Նշվում է, որ նեղ անցքի միջով հանքափորները կարողացել են գրություն փոխանցել փրկարարներին։ Գրության մեջ նրանք նշել են, որ 12 հոգի են, չորսը՝ վիրավոր։ Պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել մյուս 10 հանքափորների հետ, որոնք պայթյունի պահին նույնպես տեղանքում են գտնվել։ Փրկարարները դեռևս քննարկում են, թե աշխատակիցներին ինչպես կարելի է անվտանգ դուրս բերել գետնի տակից։

Նմանատիպ նյութեր