211652_close_icon
views-count2661 դիտում article-date 15:09 18-01-2021

Ռուսաստանը շուրջ 300 զինվորական Է ուղարկել Սիրիա համատեղ դիրքերն ուժեղացնելու համար

Սիրիայի Հասեքե նահանգ Է ուղարկվել ռուսաստանյան ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ կառավարական զորքերի հետ համատեղ հսկողության դիրքերն ուժեղացնելու համար: Այդ մասին հայտնել Է մայոր Դմիտրի Սունցովը՝ ռուս-սիրիական համատեղ հսկողության դիրքի ավագը: Ընդամենը դրանցում կտեղավորեն շուրջ 300 զինծառայողների, պարզաբանել Է նա: «Մեր ստորաբաժանում Է ժամանել Էլ Հասեքե նահանգի համատեղ հսկողության դիրքերից մեկը: Հիմնական խնդիրը տարածաշրջանում հակամարտության ապաԷսկալացմանը նպաստելն Է: Մեր զինծառայողները հսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով, ինչպես նաեւ ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-հայտարարել Է Սունցովը: Տարածաշրջանի իրադրության կայունացման շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պայմանավորվածությունների համաձայն, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղաբաշխում են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասեքե նահանգի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հսկողության դիրքերում: Այսպես, դեկտեմբերի վերջին ռուսաստանցի զինծառայողները ժամանել են Այն-Իսսա քաղաքի դիրք, որտեղ սիրիական զորքերը քանիցս ենթարկվել են անօրինական զինված կազմավորումների գնդակոծությունների եւ նույնիսկ հարձակումների: Սակայն երբ դիրքը դարձել Է համատեղ, նրանց ակտիվությունը նվազել Է: Հսկողության դիրքերի ուժեղացման առաջին ստորաբաժանումն արդեն ժամանել Է Հասեքե, առաջիկայում դրան կմիանան եւս մի քանիսը: Սրանք առավել պատրաստված զինծառայողներն են, որոնք Սիրիայում տարբեր խնդիրներ կատարելու փորձ ունեն: Նրանց կտեղավորեն Այն-Իսսա, Թել-Թամեր, Ամուդա քաղաքների եւ այլ բնակավայրերի հսկողության դիրքերում: Ռազմափոխադրական ինքնաթիռը նաեւ շրջան Է հասցրել լրացուցիչ ստորաբաժանում, կապի միջոցներ ու նավիգացիա եւ այլ անհրաժեշտ սարքավորում, հաղորդել Է [url=https://ria.ru/20210118/voennye-1593441186.html]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր