211652_close_icon
views-count12126 դիտում article-date 14:45 18-01-2021

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է [url=https://ria.ru/20210118/karabakh-1593496487.html?fbclid=IwAR0VBpS6p3Se-q-YvaA6ye1YBvWsx62mkkjFSAW0YjWZsbye3cBpGhBFCXM]ria.ru[/url]-ն։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ապա, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել ոչ մեկի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նման միտք անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ կլինի օգնել, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն։

Նմանատիպ նյութեր