211652_close_icon
views-count147837 դիտում article-date 13:50 18-01-2021

Մինչ ոստիկանները պարզում են՝ Երևանում աղմկահարույց կրակոցների հետ ի՞նչ կապ ունեն խորհրդավոր «Շիշ բռնողը», «Չաղ Ռուստամը» և «Հեռախոսների Լոլոն», Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականով՝ գործի քննությունը վարելու է Գագիկ Ջհանգիրյանի փեսան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության առանձնապես ծանր հանցագործությունների քննության վարչություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քննության վերահսկողությունը դրվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանի վրա, ով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է։ Նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 13-ին Էրեբունի վարչական շրջանի Թոխմախի գերեզմանների հարևանությամբ տեղի ունեցած կրակոցների փաստով, որից հետո ոստիկաններն ու քննիչները Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի տարածքում հայտնաբերել էին Mercedes G 500 և Mercedes AMG GL 42 մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կային կասկածելի հետքեր, այդ թվում` կրակոցների։ [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/14/1175942/]Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 13-ին, Երևանում հնչած կրակոցների փաստով: Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել են, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ և դրա արդյունքում վնասվել են Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել են Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզելու նշված ավտոմեքենաների սեփականատերերի, վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ են, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր