211652_close_icon
views-count20252 դիտում article-date 12:51 18-01-2021

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են 27-ամյա վարորդի BMW ու 25-ամյա վարորդի Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73․2 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Յարալյանի վարած BMW մակնիշի 87 МТ 778 համարանիշի և Երևանի բնակիչ 25-ամյա Վալտեր Ղարագյոզյանի վարած Mercedes մակնիշի 35 ММ 293 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Յարալյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Արա Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպք վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր