2200 դիտում
12:24 18-01-2021
ՌԴ-ն Թուրքիային սահմանակից սիրիական նահանգում լրացուցիչ ուժեր է կուտակում
Ռուսաստանը լրացուցիչ դիրքեր է տեղադրում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեքե նահանգում: Թուրքիային սահմանակից շրջանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր են կուտակվում: Այս մասին գրում է [url=https://topwar.ru/179112-rossija-razvorachivaet-dopolnitelnyj-posty-v-prigranichnoj-s-turciej-provincii-sirii.html?fbclid=IwAR1PegS7pgReYf2GVUPG96C5rB5qyd--APeqPXQFyj-Q4ydDQtpylgd0RFA]«Военное Обозрение»[/url] կայքը:
Ըստ ռուս-սիրիական համատեղ դիտակետի ավագ, մայոր Դմիտրի Սունցովի՝ շուրջ 300 ռազմական ոստիկան է տեղակայվում Հասեքեում՝ Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ դիրքեր կազմակերպելու համար: Հիմնական նպատակն է վերահսկել հրադադարի ռեժիմը և կայունացնել իրավիճակը:
«Մեր ստորաբաժանումը հասել է Հասեքե նահանգի համատեղ դիտակետերից մեկը: Հիմնական խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտության սրման նվազեցմանը: Մեր զինծառայողները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-նշել է Սունցովը:
Այս պահին նահանգ է ժամանել ռազմական ոստիկանության առաջին ստորաբաժանումը, առաջիկայում ևս մի քանիսը կմիանան դրան: Ստորաբաժանումներում ներառված է միայն Սիրիայում աշխատանքներ կատարելու փորձ ունեցող պատրաստված ռազմական անձնակազմ:
Նմանատիպ նյութեր
1593 դիտում
12:11 01-02-2021
Հնդկաստանը և ԱՄՆ-ն փետրվարին զորավարժություններ կանցկացնեն Պակիստանին սահմանակից նահանգում
1155 դիտում
16:06 15-08-2015
Կամերունը լրացուցիչ ուժեր կտրամադրի՝ «Բոկո Հարամ»-ի դեմ պայքարի նպատակով
Այս բաժնից
484 դիտում
23:26 23-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
433 դիտում
23:11 23-04-2024
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House
418 դիտում
22:21 23-04-2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում