211652_close_icon
views-count1260 դիտում article-date 11:10 18-01-2021

ՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսի

Հունվարի 18-ից Ռուսաստանի Դաշնության շրջաններում մեկնարկում են կորոնավիրուսի դեմ զանգածային պատվաստումները։ Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/obschestvo/10481097]tass.ru[/url]-ն: Նշվում է՝ պատվաստվել կարող են ցանկություն ունեցող բոլոր բնակիչները։ Ըստ ԶԼՄ-ի՝ ցանկացողները կարող են անվճար պատվաստվել գրանցված 2 պատվաստնյութերից մեկով։ Դրանք են «Սպուտնիկ V»-ն, որը մշակված է Գամալեայի անվան ինստիտուտի կողմից, և «Էպիվակկորոնա»-ն, որը մշակված է «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից: Հիշեցնենք՝ երկրում պատվաստումները սկսվել էին դեկտեմբերի 10-ից, բայց պատվաստվել կարող էին բժիշկները, ուսուցիչները և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք։ Հստակեցվում է, որ մինչև հունվարի վերջ քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի հակակորոնավիրուսային պատվաստանյութի ընդհանուր առմամբ 2․1 մլն դեղաչափ։ Այս առնչությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է կազմակերպվի այնպես, որ կոլեկտիվ իմունիտետը ձևավորվի աշնանն սպասվող «համավարակային եղանակի» սկզբին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, առաջին տարում պատվաստումը կարող է ընդգրկել երկրի բնակչության 60%-ին:

Նմանատիպ նյութեր