211652_close_icon
views-count1351 դիտում article-date 10:21 18-01-2021

Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆ

Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339233@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։ Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում՝ 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են, հաղորդում է գերատեսչությունը։

Նմանատիպ նյութեր