211652_close_icon
views-count1290 դիտում article-date 10:05 18-01-2021

Ինդոնեզիայում տարերային աղետների զոհերի թիվը հասել Է 96-ի

Անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսիի եւ Հարավային Կալիմանտանի նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի եւ հեղեղումների զոհ Է դարձել առնվազն 96 մարդ: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցչին, տեղեկացնում Է [url=https://ria.ru/20210118/zhertvy-1593447774.html]ria.ru[/url]-ն: Նախկինում հաղորդվել էր երկրաշարժի 78 զոհի մասին: Ընդհանուր առմամբ 81 մարդ մահացել Է հունվարի 14-ին եւ 15-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժի եւ 5,9 մագնիտուդով հետցնցման հետեւանքով: Հունվարի 14-ին տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումները 15 բնակիչների մահվան պատճառ են դարձել Հարավային Կալիմանատանի նահանգում, հայտարարել Է գործակալության մամուլի քարտուղար Ռադիթյա Ջաթին:

Նմանատիպ նյութեր