211652_close_icon
views-count17972 դիտում article-date 22:40 17-01-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Մյասնիկյան գյուղի բնակիչ, 71-ամյա Ֆարհադ Կիրակոսյանը, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Հովհաննիսյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գլխիվայր շրջվելով, բախվել Խանջյան գյուղի բնակիչ, 23-ամյա Ստեփան Թաթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վիրավորին էլ առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատանքները: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր