211652_close_icon
views-count1842 դիտում article-date 23:56 17-01-2021

Հուսով եմ Հայաստանում նկատել են Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը Արցախյան պատերազմի ընթացքում. ուկրաինացի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք կարողացանք այնպես անել, որպեսզի երրորդ երկրների պրոպագանդայի՝ Կիևին վերագրվելիք բնութագրումն այդպես էլ կյանքի չկոչվի», ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը: Նա նշեց, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ուկրաինայի թե դիվանագիտական շրջանակները, թե պաշտպանության նախարարը կարողացան պահել այն հավասարակշռությունը, որպեսզի որոշ հետաքրքրված շրջանակներ չկարողանան Կիևին ներքաշել այդ խաղի մեջ: «Ես գիտեմ, թե որքան դժվար տրվեց Ուկրաինային այս նեյտրալիտետի դրսևորումն ու այդ թվում նաև միջազգային ասպարեզում որոշակի իմիջային խնդիրներ առաջացրեց մեր երկրի համար այդ չեզոքությունը: Ու այս պահին էլ դեռ Կիևը շարունակում է հաղթահարել այդ խնդիրները: Հուսով եմ, որ մեր հայ գործընկերները նկատել են Ուկրաինայի կողմից այս կարևոր դիրքորոշումը ու դա հավելյալ նպաստող հանգամանք կդառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վերակենդանացման ուղղությամբ», — ասաց փորձագետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր