Ավտովթար Երևանում. Մալաթիայի տոնավաճառի հարևանությամբ բախվել են Toyota-ն ու ԳԱԶ-3110-ը. հավաքվածներն էլ ասում էին. մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավտովթար Երևանում. Մալաթիայի տոնավաճառի հարևանությամբ բախվել են Toyota-ն ու ԳԱԶ-3110-ը. հավաքվածներն էլ ասում էին. մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 19:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում՝ Մալաթիայի տոնավաճառի հարևանությամբ բախվել են 35-ամյա Արսեն Շուտաևի վարած Toyota Camry մակնիշի և 45-ամյա Հարություն Մալաքյանի վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուծածներ չկան:

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակիի 1-ին դասակ, որտեղից ժամանել է խումբը՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են նույն դասակի ավագ տեսուչ Կարեն Ավետիսյանն ու տեսուչ Արթուր Հովհաննիսյանը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք սթափ են:

Բախման հետևանքով Toyota-ն մասամբ հայտնվել էր ԳԱԶ-3110-ի բեռնախցիկի վրա, հավաքվածներն էլ՝ իմանալով, որ վթարի հետևանքով տուժածներ չկային, կատակում էին. «Ուրախանում ես, որ էս վթարի հետևանքով մարդ չի տուժել, բայց դե էս վթարի մասին կարաս ասես. մարդ կա, ելել է շալակն աշխարհի, մարդ կա, աշխարհն է շալակած տանում»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք