211652_close_icon
views-count9394 դիտում article-date 14:29 16-01-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սևանում՝ «Հարսանքար» ռեստորանի մոտ բախվել են BMW-ն ու Subaru-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ Կարեն Մարգարյանի վարած BMW մակնիշի 13 MA 666 համարանիշի և Ս․ Սուքիասյանի վարած Subaru մակնիշի 11 DD 141 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև Ոստկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ [b]Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերակասառույցն է եղել, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները ժամանել և կատարել ճանապարհին աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր