211652_close_icon
views-count1571 դիտում article-date 12:51 16-01-2021

Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ այդ համաձայնագրի՝ UPT (Միջազգային դրամական տրանսֆեր) գլոբալ դրամական փոխանցումների և վճարումների հարթակն ապահովելու է երկու երկրների միջև դրամական փոխանցումները: Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել UPT-ի գլխավոր տնօրեն Հաքան Օզաթը: «Մենք հպարտ ենք մեր ստեղծած համակարգով, որն իրականացնելու է Թուրքիայի և Ադրբեջանի փոստային բաժանմունքների դրամական ուղիղ փոխանցումները»: Օզաթը նշել է, որ այս համակարգի ծառայությունից օգտվելով՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արագ և շահավետ դրամական փոխանցումներ անել: Նա հույս է հայտնել, որ այդ ծառայությունը կնպաստի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության զարգացմանը:

Նմանատիպ նյութեր