Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բեռնատար Mercedes-ը տապալել է «Հարսնաքար» ռեստորանի երկաթե ճաղավանդակները․ օպերատիվ են գործել փրկարարներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բեռնատար Mercedes-ը տապալել է «Հարսնաքար» ռեստորանի երկաթե ճաղավանդակները․ օպերատիվ են գործել փրկարարներն ու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր, հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11-50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բեռնատար Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, 65 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բազալտե պարսպին, և մոտ 15 մետր առաջ ընթանալով, կոտրել երկաթե ճաղավանդակները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերակասառույցն է եղել, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները ժամանել և կատարել ճանապարհին աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք