3581 դիտում
10:17 16-01-2021
Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչները շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ և թեզեր։
Այդ կերպ փորձ կարվի իմիտացիա ստեղծել, թե երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է և «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները։
Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխություններ, վեթինգ, ապօրինի շինությունների օրինականացում և այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը շատ զգայուն է։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաև հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4813 դիտում
09:51 29-01-2020
Ինչու է Փաշինյանը հրահանգել՝ պաշտոնից ազատել Սարկիսովին․ մանրամասներ․ «Փաստ»
Այս բաժնից
634 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»