Արտակարգ դեպք Երևանում. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժնի պետի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները գողացել են, փոխարենը՝ վրան տեղադրել թղթե համարանիշներ

Արտակարգ դեպք Երևանում. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժնի պետի  ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները գողացել են, փոխարենը՝ վրան տեղադրել թղթե համարանիշներ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Բելգիայի թագավորության քաղաքացին, ով աշխատում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժի պետ, նկատել է, որ իրեն ամրակցված Skoda մակնիշի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները ավտոմեքենայի վրայից գողացել են և փոխարենը ավտոմեքենայի վրա տեղադրել են թղթից պատրաստված նույն համարանիշները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք