14777 դիտում
14:30 15-01-2021
Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի կատարած ուղևորության ընթացքում այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևին ուղեկցել են առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը` Լեյլա Ալիևան:
Հայտնի է, որ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ երկու անգամ ադրբեջանական ԶՈՒ-ի հարվածներին էր ենթարկվել մարտական գործողությունների ընթացքում: Ընդ որում՝ երկու անգամ էլ տաճարում մարդիկ են եղել: Երկրորդ թիրախային հարվածի ժամանակ տուժել էին 4 ռուս լրագրողներ:
Ուղեւորության ժամանակ Ալիեւը կատարել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածի, ինչպես նաև Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման հիմարկերքը։ Նա հայտարարել է, որ Ֆիզուլիում նոր օդանավակայանի թռիչքուղին պետք է շահագործման հանձնվի 2021 թվականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2976 դիտում
20:03 08-10-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը
Այս բաժնից
766 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
577 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
424 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան