Կրակոցներ Կոտայքի մարզում. ոստիկանները որոնում են 31-ամյա կասկածյալին

Կրակոցներ Կոտայքի մարզում. ոստիկանները որոնում են 31-ամյա կասկածյալին SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանության փաստով:

Նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը Աբովյան քաղաքի Էլարի փողոցի բնակիչ, 31-ամյա Մեխակ Թադևոսյանը Ամանորյա տոնը նշելու կապակցությամբ իր անվամբ գրանցված «Սայգա» տեսակի հրացանից մի քանի անգամ կրակոցներ է արձակել:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դա տեսնելով, նրա 50- ամյա հարևանը դիտողություն է արել, որը դուր չի եկել Մ. Թադևոսյանին, ով վիճաբանել է հարևանի հետ, ապա հեռացել:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. Թադևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ Մ. Թադևոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք