211652_close_icon
views-count47826 դիտում article-date 22:22 14-01-2021

Իսակովի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mitsubishi Pajero io-ի վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունվարի 13-ին Երևանում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Mitsubishi Pajero io-ի վարորդ, Նոր Խարբերդ 27 փողոցի բնակիչ, 31-ամյա Հրանտ Եղոյանի մահվան փաստով: Վերջինս նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/13/1175794/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 13-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի 10 հասցեի, ժողովրդին հայտնի՝ Մաքսայինի դիմաց բախվել էին Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Մխիթար Գրիգորյանի վարած BMW մակնիշի, 29-ամյա Արտաշես Խուդոյանի վարած Mazda և Հրանտ Եղոյանի (տարիքը ճշտվում է) վարած Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Օպերատվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասպանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր