211652_close_icon
views-count1391 դիտում article-date 19:22 14-01-2021

Հարևան երկրները կաջակցեն Հարավային Կորեային

Հարեւան երկրները կաջակցեն Հարավային Կորեային 2024թ․ հունվարի 19-ից փետրվարի 2-ը Կանվոնդո նահանգում անցկացվելիք պատանեկան ձմեռային չորրորդ օլիմպիական խաղերը կազմակերպելու հարցում: Համապատասխան համաձայնագիրը կնքվել է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի սպորտի նախարարությունների եռակողմ հանդիպման ժամանակ: Նշած երկրները պայմանավորվել են կատարել փորձի, գիտելիքների, տեխնոլոգիաների փոխանակում, համագործակցել օլիմպիական կրթության, ժառանգության ոլորտում՝ հյուրընկալող քաղաքների և մարզական ասոցիացիաների հետ: Կողմերը խոստովանել են, որ համավարակը ազդել է սպորտի վրա և համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է համերաշխություն և համագործակցություն: Հայտնի է դարձել, որ պատանեկան խաղերով զբաղվում է << Կանվոնդո -2024 >> կազմկոմիտեն, ոչ թե << Պհենչհան -2018 >> - ը, ինչպես ենթադրվում էր: Ներկայացվել է նաև ստուգատեսի նախապատրաստական ծրագիրը։ Որոշ մարզաձևեր կանցկացվեն 2018-ի օլիմպիական խաղերի ասպարեզներում, մի քանիսն էլ ՝ Հյուսիսային Կորեայում:

Նմանատիպ նյութեր