Իրավապահները պարզում են՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու «Հեռախոսների Լոլոն», որոնց անունները շոշափվում են ռուսական «գոլդ» համարանիշներով «յաշիկի» ու Mercedes-ի վրա արձակած կրակոցներին մասնակցություն ունենալու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավապահները պարզում են՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու «Հեռախոսների Լոլոն», որոնց անունները շոշափվում են ռուսական  «գոլդ» համարանիշներով «յաշիկի» ու  Mercedes-ի վրա արձակած կրակոցներին մասնակցություն ունենալու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 13-ին, Երևանում հնչած կրակոցների փաստով:


Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել են, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ և դրա արդյունքում վնասվել են Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել են Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզելու նշված ավտոմեքենաների սեփականատերերի, վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ են, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ ավտոմեքենաներ կան կայանված, որոնց վրա կրակոցի հետքեր կան:

Նշված վայր էին ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի մի քանի օպերլիազորներով:

Ոստիկանները նշված հյուրանոցի կայանատեղիում հայտնաբերել էին Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշի ավտոմեքենաներ:

Նշված ավտոմեքենաները զննում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:

Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Թե ինչ հանգամանքներում և որտեղ են կրակոցներ արձակել նշված ավտոմեքենաների վրա, էրեբունու ոստիկաններն ու քննիչները ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ պարզել էին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք պարզել էին նաև, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել էին նաև կրակված պարկուճներ:

Ռուստամ Ստեփանյանն է, ով հետախուզման մեջ էր ու բռնվել էր 6-րդ վարչության ծառայողների կողմից


33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք