211652_close_icon
views-count21900 դիտում article-date 16:43 14-01-2021

Մինչ «Վիոլիա Ջուրն» ու Աջափնյակի թաղապետարանը բնակիչների ականջներին «լապշա» են կախում․ Դավիթաշենում ամռանը տիրում է գարշահոտություն, ձմեռն էլ կեղտաջրերի սահադաշտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի վերջնամասում բնակվող մի քանի տների բնակիչներ, ինչպես իրենք են ասում՝ հայտնվել են խիստ կարանտինային պայմաններում։ Այսօր, հունվարի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչներն ասում էին․ «Քանի ամիս է փողոցում տեղադրված դիտահորի խցանման պատճառով՝ կեղտաջրերը ողողել են ողջ փողոցը։ Ամռանը տիրում է գարշահոտություն, ձմեռն էլ ունենում ենք կեղտաջրերի սահադաշտ։ Դիմել ենք և՛ թաղապետարան, և՛ «Վիոլիա Ջուր», սակայն նրանց կողմից՝ ոչ մի դրական պատասխան։ Ասես՝ ջայլամի քաղաքականություն վարեն․ Մեկը մյուսի վրա է գցում։ Թե՝ ով է խնդիրը լուծելու, էլ չգիտենք։ Հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել։ Ոչ թե փոխվել է, այլ ավելի է վատացել։ «Վիոլիա Ջուրն» ու Աջափնյակի թաղապետարանը առնվազն քարսիրտ պատասխանատուներ պետք է լինեն, որ նման վերաբերմունքի արժանացնեն բնակիչներիս։ Վճարումները կանոնավոր կատարում ենք։ Հետաքրքիր է՝ փողոցը, որտեղից դուրս են գալիս կեղտաջրերը, պետական սեփականություն է։ Եվ դրա դեմ պետք պայքարեն թաղապետարանն ու «Վիոլիա Ջուրը», սակայն նրանք հանցավոր անգործություն են ցուցաբերում։ Չգիտեք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդյոք տեղյա՞կ է այս իրավիճակից, որ իր որոշմամբ՝ թաղապետ նշանակված անձը չի հոգում իր բնակիչների մասին։ Հետո էլ ամպագորգոռ հայտարարում են, թե պայքարում ենք կորոնավիրուսի դեմ։ Եթե այս խոլերայի դեմը չեք կարողանում առնել, էլ ինչ ասենք ձեզ։ Արդյո՞ք ամռանը 10 րոպեով կհամարձակվեք գաք այստեղ։ Մի րոպե էլ չեք դիմանա այդ հոտին, միանգամից Ձեր փափուկ ամենագնացներով կճողոպրեք։ Այսքանից հետո գոնե մարդ եղեք, էս խնդիրը, որը 2-3 ժամում հնարավոր է լուծել, լուծե՛ք։ Հակառակ դեպքում՝ կարող ենք մտածել, որ Ձեր խոսքը ոչ թե գործ է, այլ օդ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր