Նշվել են երեխաներին անհետաձգելի բուժօգնություն պահանջող ախտանիշները

Նշվել են երեխաներին անհետաձգելի բուժօգնություն պահանջող ախտանիշները Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին Instagram-ի իր էջում թվարկել է, թե երեխաների մոտ որ ախտանիշներն են պահանջում անհապաղ բժշկական օգնություն:

Նա նշել է, որ երեխաների մոտ որովայնի ցավը շատ դեպքերում վտանգավոր չէ և, որպես կանոն, տեղայնացված է կենտրոնական շրջանում:


Բժշկի խոսքերով ՝ վտանգավոր են այն դեպքերը, երբ ցավը տեղայնացված է աջ միջկողային շրջանում և զուգորդվում է մաշկի ուժեղ գունատությամբ, քրտնարտադրությամբ, մարսողության խանգարմամբ, ջերմությամբ, ցանի կամ քնկոտության հետ:

Այս դեպքում Կոմարովսկին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ դիմել բժշկի, իսկ մինչ բժշկի այցը՝ խուսափել երեխային կերակրելուց:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք