211652_close_icon
views-count2121 դիտում article-date 15:15 14-01-2021

Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա է սպանվել

Սիրիայում անհայտ անձանց կողմից սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Ազադ Հասան Դահանը: Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գեներալը սպանվել է հունվարի 13-ին՝ Իրաքի հետ սահմանի մոտակայքում, գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/14/iranian-officer/3495201]Tert.am[/url]-ը՝ հղումանելով [url=https://topwar.ru/179001-vysokopostavlennogo-oficera-iranskogo-ksir-likvidirovali-na-territorii-sirii.html?fbclid=IwAR0sqp95MSjiqzGyaThq0644QmiJFLeVITz996kxeAu_9McaQptcO_8LIy8]Военное Обозрение[/url] կայքին: Տեղական մամուլը հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ջոկատի 47-րդ բրիգադը ղեկավարող գեներալը անհայտ անձանց կողմից սպանվել է Ալ-Բուկմալ քաղաքի տարածքում: Բացի այդ, սպանվել են նրա օգնականներից երկուսը, որոնք նույնպես մեքենայում էին: Հարձակումը տեղի է ունեցել Ալ-Բուկմալ շրջանում գտնվող իրանամետ ուժերի անցակետի մոտակայքում: Որոշ լրատվամիջոցների վարկածով, բարձրաստիճան սպան սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման զինյալների ձեռքով: Մեկ այլ վարկածի համաձայն, գեներալը զոհվել է ԻՀՊԿ-ի և իրանամետ զինված կազմավորումների լիակատար վերահսկողության տակ գտնվող տարածք ներթափանցած իսրայելական կամ ամերիկյան հատուկջոկատայինների գործողությունների հետևանքով: Բուն Իրանում Դահանի սպանության փաստը չի հաստատվում, այստեղ նշում են, որ նա մահացել է կորոնավիրուսից:

Նմանատիպ նյութեր