Ռուս գիտնականների նոր մշակումը կբարելավի ինքնավար մեքենաների «տեսողությունը»

Ռուս գիտնականների նոր մշակումը կբարելավի ինքնավար մեքենաների «տեսողությունը» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի «МИФИ» գիտնականների կողմից ինքնավար համակարգերի «տեսողությունն» ապահովող առաջին ռուսական միկրոէլեկտրոնային ընդունիչն է մշակվել։ Նրանց կարծիքով, նոր տարրի օգտագործումը կարագացնի լիովին ինքնավար անվտանգ տրանսպորտի ներդրումը: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Գրում է РИА Новости-ն։

Տեխնիկական տեսողության համակարգերը, որոնք օգտագործում են ռադիոյի և օպտիկական ազդանշանների վերլուծությունները, այսօր հնարավորություն են տալիս ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին զգալ շրջապատը գրեթե նույնքան լավ, որքան մարդը։


Նման համակարգերի առանցքային փոխանցիչ տարր է հանդիսանում, այսպես կոչված, ռադիոուղի - ընդունիչը, կամ սենսորը, որը թույլ է տալիս ընդունել, փոխանցել և ուժեղացնել ազդանշանները։ Այս տեսակի մի քանի ընդունիչներից բաղկացած համակարգն էլ ձևավորում է ինքնավար համակարգերի «տեսողությունը»:

Այս տեսակի ժամանակակից ընդունիչի առաջին ռուսական նմուշը մշակվել է «МИФИ» գիտնականների կողմից։ Նրանց խոսքերով, նոր տարրը մեկ բյուրեղի վրա միավորում է միանգամից մի քանի բաղադրիչ, ինչը զգալիորեն պարզեցնում և նվազեցնում է տեխնիկական «տեսողության» նոր համակարգերի ստեղծման ծախսերը։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք