211652_close_icon
views-count2415 դիտում article-date 11:15 14-01-2021

«Մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում». Էրդողանը Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը շնորհավորել է Գիորգի Գախարիային Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է [url=https://pia.ge/ka/news/politics/erdoghani-gakharias-tkveni-liderobit-chvens-kveknebs-shoris-strategiuli-tanamshromloba-momavalshits-gagrdzeldeba?fbclid=IwAR0hilFaPpT9hFeEn56bN1dP601kSWNckEYyDC6DFMAvxeeRI0P4L_TsPIM]pia.ge[/url] կայքը: Իր շնորհավորական նամակում Էրդողանը վստահություն է հայտնել, որ Գախարիայի գլխավորությամբ ապագայում կշարունակվեն երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները: «Պարոն վարչապետ, իմ թանկագին ընկեր, իմ և Թուրքիայի կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ հաջող ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում շարունակվող Ձեր աշխատանքի կապակցությամբ: Ես համոզված եմ, որ այս կրիտիկական ժամանակահատվածում, որը ես գնահատում եմ որպես տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության պատուհան բացող, Ձեր իմաստուն ղեկավարությամբ բոլոր ոլորտներում մեր երկրների միջև ռազմավարական համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում: Օգտվելով առիթից, ցանկանում եմ ամուր առողջություն և երջանկություն մաղթել Ձերդ գերազանցությանը, ինչպես նաև բարեկեցություն իմ բարեկամ վրաց ժողովրդին: Թող նոր տարին խաղաղություն և բարիք բերի մեր երկրներին և տարածաշրջանին»,-ասված է Թուրքիայի նախագահի նամակում: Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո Գիորգի Գախարիան վերանշանակվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր