211652_close_icon
views-count54418 դիտում article-date 11:11 14-01-2021

Խոշոր ավտովթար Աշտարակում․ բախվել են Nissan X Trail-ն ու Toyota-ն, այնուհետև` կայանված Nissan-ը, Nissan X Trail-ը կողաշրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում Արագածոտնի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Չոբանյանի վարած Nissan X Trail մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan X Trail-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ապա էլեկտրասյանը, նորից, առաջ ընթանալով, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արցախի Հանրապետության բնակիչ 35-ամյա Տիգրան Բաղդասարյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենային և, մոտ 50 մետր առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Հ․ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։ Օպերատիվ են գործել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր