211652_close_icon
views-count3006 դիտում article-date 22:55 13-01-2021

Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր Մոսկվա գնացել, ճանապարհ բացեցիր, որ գերիների թիվն ավելացնե՞ս. Սերոբ Գասպարյանը համախմբման և պայքարի կոչ է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյան, ինչու էիր Մոսկվա գնացել, դու արդեն գիտեիր օրակարգը, գիտեիր որ գերիների հարցը չի լուծվելու, ճանապարհ բացեցիր, որ գերիների թիվն ավելացնե՞ս: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/13/Serob-gasparyan/3494322?fbclid=IwAR1fGEem3hG5DcIf6Pv1lD_Rls_2-c2HeSCgpdYlg6G2TpLo0SkiBbq19Lc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։ Նա նշեց, որ հիմա փորձում են հակառակորդի հետ համակեցության օրակարգ բերել՝ փոխարենը ոչինչ չանելով Արցախի կարգավիճակի ուղղությամբ: Ըստ նրա՝ մեզ տանում են ստրկացման: Սերոբ Գասպարյանի խոսքով՝ եթե գերիների հարցը չէր լուծվում, ապա Փաշինյանը Մոսկվայից պիտի վերադառնար առանց որևէ հայտարարություն ստորագրելու: «Մենք երկիր ենք ունեցել, հայրենիք ենք ազատագրել դու եկար, խլեցիր մեզանից, խլեցիր մեր հավատը, երեխաներին էլ ի՞նչ ես ուզում խլել, այն ինչ մնացե՞լ է: Աստծո սիրուն, պարոն վարչապետ, եթե իրոք սիրում ես գեթ մեկ հայի, թող գնա, թող մեկ հայ գա ու լուծի երկրի հարցերը: Ո՞վ ես դու, ո՞վ են քո թիմակիցները, գոռում են, որ Շուռնուխը, Դավիթ Բեկը, Արցախը թուրքերին է: Դուք գիտեք՝ ովքեր են թուրքերը: Այն ազգին եք հրավիրում քո տուն, որը քնած ժամանակ կմորթի քեզ: Ի՞նչ եք խոսում դուք՝ թուրքի հետ բարեկամություն, նրանք քարոզում են վերացնել հայի արմատը, տեսակը»,- ասաց նա: Սերոբ Գասպարյանի խոսքով՝ իշխանության բերեցինք վարձկանների, ովքեր կործանեցին մեզ, նրանք անգամ պարգևավճարի համարի էին պատրաստ միմյանց «սպանել»: Սերոբ Գասպարյանն անհրաժեշտ է համարում ձերբազատվել պարտվողի հոգեբանությունից, համախմբվել և պայքարել ազգադավ գործողությունների դեմ: Ըստ նրա՝ Փաշինյանը պարտվողի հոգեբանություն սերմանողն է: Անդրադառնալով Երկրապահ կամավորականների միության կրավորական կեցվածքին՝ նա նշեց. «Թող ինձ ներեն երկրապահի բազմաթիվ քաջարի ընկերներ, որոնք այս պատերազմում էլ քաջարի կռվեցին, բայց ես արդեն երկրապահ չեմ տեսնում: Եթե մի բանը չկա, չի խոսի: Բայց կային տղաներ, որոնք կռվեցին, զոհվեցին, վիրավորվեցին: Բայց Երկրապահը՝ որպես կառույց, իր նշանակությունը կորցրեց, որովհետև երկրապահը հենց երկիր պահողն էր իսկ հիմա …»,- ասաց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ նշում են, թե Սասուն Միքայելյանը հիմա իր թիմակցին՝ Նիկոլ Փաշինյանին է պահում, Սերոբ Գասպարյանն ասաց. «Այդպես է երևում: Նախ՝ առաջ քաշվեց այն թեզը, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրումը: Ուզում եմ հարց ուղղել՝ մի՞թե դու գիտեիր էս մասին, դրա համար այդ արտահայտությունն արեցիր, պարոն Միքայելյան: Գիտեի՞ր, որ էսպես պիտի լինի: Եթե այսօր վերլուծենք, նշանակում է, որ գիտեր այս մասին, ուրիշ կերպ հնարավոր չէ մտածել»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր