հիմնական կայք
Լրահոս

Սերժ Սարգսյանի ողջ պայքարն եղել է հանուն Արցախի. նա այս դավաճանին է ժառանգել հզոր Արցախ, երկու հայկական միասնական պետություն, հաղթանակած բանակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ

Սերժ Սարգսյանի ողջ պայքարն եղել է հանուն Արցախի. նա այս դավաճանին է ժառանգել հզոր Արցախ, երկու հայկական միասնական պետություն, հաղթանակած բանակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Արձանագրենք.
Պոպովը փաստեց, որ եթե չլիներ իշխանափոխությունը և պետության ղեկը լիներ Սերժ Սարգսյանի ձեռքին, ապա բանակցությունները կընթանար ի շահ հայկական կողմի (ինչպես միշտ է եղել): Ինչ է ստացվում`

1) Սերժ Սարգսյանի վարած հմուտ բանակցությունների շնորհիվ Արցախը ունենալու էր կարգավիճակ:

2) Նա առանց ռազմական գործողությունների, կկարողանար պահպանել Արցախը, հետևաբար չէինք ունենա մարդկային և տարածքային կորուստներ:

3) Սերժ Սարգսյանի ողջ պայքարն եղել է հանուն Արցախի, Սերժ Սարգսյանն այս դավաճանին է ժառանգել հզոր Արցախ, երկու հայկական միասնական պետություն, հաղթանակած բանակ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ:

Ճնշումներով ու սպառնալիքներով իշխանության եկած պոպուլիստները, խլեցին իշխանությունը Սերժ Սարգսյանից, որի արդյունքում ունեցանք հազարավոր ընկած տղաներ, խեղաթյուրված ճակատագրեր, կորցրած Արցախ և վտանգված Հայաստան:
ՀԳ 2018 թվականին Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվեց, որպեսզի հայը գլուխը բարձր կանգնի, որպեսզի իրեն նվաստացած չզգա և ի վերջո նա առաջադրվեց հայի, Հայաստանի ու Արցախի անվտանգության համար: Պատմական արդարությունը ինչ-որ մի օր վերականգնվում է:

Տեսանյութ

Արձանագրենք Պոպովը փաստեց, որ եթե չլիներ իշխանափոխությունը և պետության ղեկը լիներ Սերժ Սարգսյանի ձեռքին, ապա...

Опубликовано Հովհաննես Խաչատրյան Среда, 13 января 2021 г.
© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք