211652_close_icon
views-count2105 դիտում article-date 20:22 13-01-2021

Գագիկ Ծառուկյան. ՀԱՕԿ-ը պետք է առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ կատարի

Նոր մրցաշրջանը նախապես կազմած ծրագրերով են սկսել Հայաստանի մարզական կազմակերպությունները: Արդեն հայտնի է, որ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում բռնցքամարտի, ծանրամարտի, հունահռոմեական և ազատ ըմբշամարտի տարիքային տարբեր խմբերի հավաքականները: Տարին օլիմպիական է և այդ առումով առավել նպատակամղված, արդյունավետ ու կառավարելի աշխատանքներ պետք է կատարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այս մասին հրահանգել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա խորհրդական Արմեն Գրիգորյանը աշխատակազմին մանրակրիտ ներկայացրեց այն բոլոր գործերը, որ պետք է ժամանակին ու հստակ իրականացվեն համապատասխան ֆեդերացիաների և հավաքականների հետ: Այս և բազմաթիվ այլ հարցեր քննարկվեցին ՀԱՕԿ –ի աշխատանքային խորհրդակցությունում: Արմեն Գրիգորյանը լսեց և հստակ հանձնարարակններ տվեց մարկետինգի, իրավաբանական, ֆինանսատնտեսական, սպորտային ծրագերի իրականացման, ֆեդերացիաների հետ կապերի և դոպինգի բաժինների աշխատակիցներին: Ներկայացվեցին մի քանի ֆիրմաների օլիմպիական զգեստների գունավոր պատկերները: Առաջարկները կներկայացվեն հավաքականների մարզիչներին , մարզիկներին, որից հետո համապատասխան հագուստները կպատվիրվեն: ՀԱՕԿ –ը սերտ համագործակցությունը կշարունակի միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄՕԿ –ի , ԵՕԿ – ի, ԱՆՕԿ –ի և մ իջազգային ֆեդերացիաների հետ: Օլիմպիական կոմիտեի աշխատանքներում կարևորվում է Տոկիոյում առաջիկա ամռանը կայանալիք համաշխարհային հերթական գլխավոր մարզահանդեսը:

Նմանատիպ նյութեր