211652_close_icon
views-count28725 դիտում article-date 20:10 13-01-2021

Հրապարակվել են սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել․ Razm.info

[url=https://razm.info/147849]Razm.info [/url] մասնագիտացված կայքը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների 25 անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։ [b]Նրանք են․[/b] [b]Ավետիսյան Գուրգեն Միքայելի[/b] (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։ [b]Կոծինյան Հովիկ Սերգոյի[/b] (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող [b]Կոծինյան Սերգո Հովիկի[/b], զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։ [b]Գևորգյան Գևորգ Կարապետի[/b], (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։ [b]Վարդանյան Սերոբ Վաղիկի[/b] (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին: [b]Գասպարյան Շիրակ[/b] (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։ [b]Գրիգորյան Արթուր Արմանի[/b] (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։ [b]Օրդոյան Ռաֆիկ Գևորգի[/b] (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։ [b]Խուդոյան Ալիկ Մահարի[/b] (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։ [b]Մստոյան Նորայր[/b] (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։ [b]Այդոև Դավիթ Գերակլի[/b] (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։ [b]Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի[/b], գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։ [b]Հովսեփյան Նվեր Մերուժանի[/b] (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Զոհվել է Հադրութում, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։ [b]Կարապետյան Արտյոմ[/b] («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։ [b]Կարապետյան Արտյոմ[/b] (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։ [b]Հովսեփյան Արմեն Կառլենի[/b] (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։ [b]Համբարձումյան Գևորգ [/b](ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։ [b]Բեգլարյան Մխիթար Արվիդի[/b] (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։ [b]Ծատրյան Գրիգորի[/b] (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։ [b]Սարգսյան Իվան[/b] (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին: [b]Աբրահամյան Սանասար[/b] (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։ [b]Սահակյան Մելիքսեթ[/b] (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։ [b]Մարտիրոսյան Դավիթ[/b] (19-ամյա, տանկիստ) և [b]Մարտիրոսյան Սպարտակ [/b](18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։ [b]Մուրադյան Սերգեյ Ռոմայի[/b] (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։ Այս ցանկը կազմելիս օգտվել ենք թե՛ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակումներից, թե՛ Razm.info-ի ընթերցողների տրամադրած տեղեկություններից։

Նմանատիպ նյութեր