211652_close_icon
views-count10775 դիտում article-date 19:52 13-01-2021

Ռուսաստանը հերքում է Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի ասածը

Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի տեսել միայն 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու մեջ՝ մոռանալով Արցախի կարգավիճակի հարցն: Այս մասին ասված է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնակատար Իգոր Պոպովի հայտարարության մեջ, որը, փաստացի, պատասխան է Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի աղբյուրները» հոդվածին: «Պնդում է արվում, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ: Այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում»,- նշել է դիվանագետը:

Նմանատիպ նյութեր