211652_close_icon
views-count1908 դիտում article-date 23:27 13-01-2021

Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության QazCOVID-in պատվաստանյութը

Ղազախստանի առողջապահության նախարարությունը ժամանակավոր գրանցում է տվել կորոնավիրուսի դեմ տեղական արտադրության QazCOVID-in պատվաստանյութին: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին։ «Այսօրվա դրությամբ՝ ժամանակավոր գրանցում է տրվել հայրենական արտադրության QazCOVID-in պատվաստանյութին: Այն գրանցվել է դեկտեմբերի 31-ին՝ 9 ամսով»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ առաջիկայում մտադիր են ժամանակավորապես գրանցել նաև «Covid-19»-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Ներկա պահին QazCOVID-in դեղամիջոցը կլինիկական հետազոտությունների վերջին փուլն է անցնում: Կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերին երկրում սկսվել էր պատվաստման գործընթացն առաջին 3 հազար կամավորների մասնակցությամբ: Ղազախստանում կորոնավիրուսով վարակվել է 211 հազար մարդ, որոնցից 2879-ը մահացել է:

Նմանատիպ նյութեր