հիմնական կայք
Լրահոս

Չինաստանն ԱՀԿ մասնագետներին պարտավորեցրել է կարանտին անցնել նախքան Ուհանում աշխատելը

Չինաստանն ԱՀԿ մասնագետներին պարտավորեցրել է կարանտին անցնել նախքան Ուհանում աշխատելը ԱՀԿ միջազգային փորձագետները, որոնք Չինաստանի Ուհան քաղաք են մեկնում COVID-19-ի ծագումը ուսումնասիրելու համար, անցնելու են պարտադիր կարանտին: Այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը, գրում է ria.ru-ն:


«ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը Ուհան կժամանի հունվարի 14-ին: Համաճարակը կանխելուն ուղղված կառավարության միջոցառումների համաձայն, ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը կանցնի պահանջվող կարանտին»,-ասել է Մի Ֆենը մամուլի ասուլիսի ժամանակ:


Ներկայումս Չինաստանում կարանտինի սահմանված ժամկետը 2 շաբաթ է:

Ֆենի խոսքերով, կարանտինի ընթացքում չինացի փորձագետները և ԱՀԿ-ի փորձագետները հաղորդակցվելու են տեսակապի միջոցով:

«COVID-19-ի ծագումը գիտական խնդիր է, ԱՀԿ-ն պետք է նույն հետազոտությունն անցկացնի այլ երկրներում և տարածաշրջաններում: Չինական կողմը կշարունակի սերտ համագործակցել ԱՀԿ-ի և միջազգային փորձագետների հետ այս հարցում»,-հավելել է պաշտոնյան:

Փորձագիտական խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Ճապոնիայից, Կատարից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Վիետնամից, Ավստրալիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և Ռուսաստանից:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք