Զելենսկին Մասկին հրավիրել է Ուկրաինա՝ այցելելու ակադեմիկոս Կորոլյովի տիեզերագնացության թանգարան

Զելենսկին Մասկին հրավիրել է Ուկրաինա՝ այցելելու ակադեմիկոս Կորոլյովի տիեզերագնացության թանգարան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկին Ուկրաինա է հրավիրել:

Զելենսկին իր թվիթերյան էջում գրել է, որ Մասկն Ուկրաինայում կարող է այցելել Հրթիռների և տիեզերական տեխնոլոգիաների գլխավոր ճարտարագետ, ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովի անվան տիեզերագնացության ազգային թանգարան։

«Ցանկանում եմ Սերգեյ Կորոլյովի վաղեմի երկրպագու Իլոն Մասկին հրավիրել Ուկրաինա՝ այցելելու նրա անվան տիեզերագնացության թանգարան»,- գրել է Զելենսկին՝ վերահրապարակելով Մասկի՝ 2020-ի ամռանն արված գրառումը, որում Մասկը նշում է, որ «զրուցել է աշխարհում լավագույններից մեկի՝ Կորոլյովի ընտանիքի հետ»։

Ավելի վաղ Մասկը, պատասխանելով «Ռոսկոսմոս»-ի՝ Սերգեյ Կորոլյովի ծննդյան օրը նշելու մասին հրապարակմանը, Twitter-ում գրել էր, որ «նա հոյակապ էր»։

Հիշեցնենք՝ Կորոլյովի ղեկավարությամբ, Խորհրդային Միությունը 1950-60-ականներին ստեղծել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, արձակել է Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը, առաջին մարդն է ուղարկվել տիեզերք, ինչպես նաև առաջին ավտոմատ կայանն է հասցրել Լուսին, և իրականացրել է առաջին անգամ մարդու մուտքը բաց տիեզերք:

Տեսանյութ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք