211652_close_icon
views-count7828 դիտում article-date 13:29 13-01-2021

Իսրայելը մեկ գիշերում ավելի քան 18 օդային հարված է հասցրել Սիրիային

Առնվազն հինգ սիրիացի զինծառայող է զոհվել չորեքշաբթի՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի արևելքում զենքի պահեստների ու ռազմական դիրքերին ուղղված ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին: Ըստ կենտրոնի՝ Իսրայելի բանակն ավելի քան 18 հարձակում է իրականացրել և հարվածներ հասցրել մի քանի թիրախի՝ Դեյր էլ Զոր քաղաքի և սիրիա-իրաքյան սահմանի մոտ գտնվող Ալ Բուկամալ քաղաքի մերձակայքում: Հարձակման ընթացքում ոչնչացվել է 11 գրոհային։

Նմանատիպ նյութեր