15334 դիտում
08:45 13-01-2021
Մահացել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը
72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։
SHAMSHYAN.com-ը ցավակցում է Ս. Գալստյանի հարազատներին, բարեկամներին։
Ս. Գալստյանը իր ներդրումն ու լուման ունի ՀՀ Գյուղատնտեսության ոլորտում,հարուստ կենսափորձ ՝գիտական հոդվածների եւ աշխատությունների հեղինակ։
1966-1972 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական։
1972-1975 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես դաշտավարական բրիգադի բրիգադավար։
1975-1978 թվականներին աշխատել է Քաղցրաշենի կոլտնտեսությունում որպես գլխավոր գյուղատնտես։
1978-1984 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության Նարեկի խաղողապտղատնկարանային տնտեսության տնօրեն։
1984-1991 թվականներին՝ Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահ։
1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։
1991-1996 թվականներին՝ Արտաշատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
1996-1998 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի խորհրդական։
1998-2001 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի ղեկավար։
2001 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։
2003 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
15:16 14-08-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարան ընդունել է Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարարար Գորան Ժիվկովին
7295 դիտում
21:56 15-11-2015
Մահացել է Զորիկ Գալստյանը
4145 դիտում
09:57 25-01-2017
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
334 դիտում
19:24 19-04-2024
Դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էդգար Պենյա Պառային
466 դիտում
19:20 19-04-2024
ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
409 դիտում
19:12 19-04-2024
Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը